Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, ընտանեկան բռնության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 4, խարդախության, զենք-զինամթերքի առգրավման և շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, հարկերից խուսափելու և պաշտոնեականլիազորությունները չարաշահելու՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու,
պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հոգեկան ներգործության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և ֆիզիկական ներգործության, անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 2 և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 4 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: