Այսօր 7or.am կայքում մի հոդված նկատեցի, ռացիոնալ բովանդակության բացակայությունը մի կողմ, կար նաև մի հստակ շեշտադրված տող, որտեղ նշվում էր, թե Ծառուկյանն ու ներկայիս իշխանությունը գործարքի մեջ են:
Պատկերացնում եք, դա գրում է մի կայք, որի սեփականատերը Անդրանիկ Թևանյանն է, ով նախքան պատգամավոր դառնալը, ժամը մեկ հարցազրույց էր տալիս և քննարդատում իշխանություններին, իսկ երբ տաքուկ ծվարեց ԱԺ-ում, ձեն-ծպտունը չէր դուրս գալիս: Բա սա գործարք չի, բա ինչ է: Կամ որ խոսում եք գործարքներից, լավ ձեր ականջը ձեր բերանից որքա՞ն է հեռու, Toyota-ից մեկ անձով գնումնները ասենք, «երջանիկ պատահականությամբ» ձեր պատգամավորների անվան հետ կապվող կամ մերձավոր շրջապատի մարդկանց ընկերություններին արտոնություն շնորհելը ասենք, ո՞րը ասենք Թևանյան:
Հա, մոռացել էի, որ դուք ինչ-որ մեկին անհիմն մեղադրելուց առաջ կարծել եք, թե գործարքների մոնոպոլիան բացառապես ձեզ է պատկանում և ով, թեկուզ թվացյալ կերպով, կփորձի այդ կարմիր գծերը հատել, ուրեմն կհայտնվի ձեր թիրախում: Պրիմիտիվ եք մտածում կարծելով, թե նման դեպքերում ձեզ ձեր տեղը ցույց տվող չի լինելու՝ այլոց մատի փշից խոսելուց առաջ, ձեր աչքի գերանը հանե՛ք գոնե, մարդիկ և տեսողություն ունեն և հիշողություն, չեք կարող մանիպուլացիա անել: