Տագնապ է հայտարարվել. ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է

N զորամիավորման կապի ստորաբաժանումներում հայտարարվել է ուս. տագնապ, զինծառայողների ներգրավմամբ անցկացվել է մարտավարական մասնագիտական զորավարժություն:

Համաձայն մարտական հաշվարկի՝ սահմանված ժամկետում կապի ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ։ Զինծառայողները բացազատել են դաշտային կապի հանգույցները, իրականացրել կապի համակարգերի շահագործման և սպասարկման, տարբեր հաճախականություններում դրանց կիրառման վարժանքներ:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*