Հայ-ադրբեջանական շփման գիծ (նաև՝ հայ-ադրբեջանական սահման), Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների զինված ուժերի կողմից վերահսկվող բաժանարար գիծ[1][2], որը երբեմն համընկնում է երկու երկրների միջազգայնորեն
ճանաչված սահմաններին[3]։ Այն մեծամասամբ ձևավորվել է Խորհրդային Միության փլուզման և հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով՝ անցնելով մի կողմից Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության և մյուս կողմից Ադրբեջանի Հանրապետության ու վերջինի կազմի մեջ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միմյանց սահմանակից հատվածով։