Անդառնալի կորուստ․ Կարենի կյանքը փրկել չհաջողվեց․ ողջ ազգը սգում է նրա համար

Օրեր առաջ Սպիտակ քաղաքում զոհված ԱԻՆ փրկարար Կարեն Խառատյանը 38 տարեկան էր, կոչումով՝ կապիտան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ Մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել աղբավայրի մերձակա տարածքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:
«Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ԱԻՆ աշխատակիցը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, որից հետո տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Մի քանի օր հետո՝ օգոստոսի 31-ին, ստացված այրվածքներից մահացել է»,-ասաց Կոստանյանը:

Опубликовано в