Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյուրջյան 11/5 հասցե, որտեղ կառուցվող էլիտար շենքի մոտ հայտնաբերել են
տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Մ․-ն էր, ով աշխատում էր «Գարիկ Խաչատրյան» Ա/Ձ, «Մագա» ՍՊԸ-ում որպես շինարար, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ շինարարական աշխատանքներ կատարելիս, 6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։ Նշված շինության մոտ կա ցուցանակ, որով պարզ է դառնում որ կապալառուն «Ակուրատ Գրուպ» ՍՊԸ-ն է, կառուցապատողը «Մագա» ՍՊԸ-ն է։ Շինարարության թույլտվությունը տրվել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից, իսկ «Մագա» ՍՊԸ-ի տնօրենը Բագրատ Մակարյանն է, ում պատվերով էլ կառուցվում է շենքը։