Տղես մի հատ անբարոյականի հետ ա կապվել ու դրան մեր տուն էր բերել. դա որ ինձ տեսավ առաջին անգամ, ասեց՝ մոքլո, էս ինչ հնադար ես՝ հագածդ, մազերդ, ոնց որ 100 տարեկան լինես. տեսեք՝ էսքանից հետո տղես ինչ ասեց

Մինուճար տղես մի հատ անբարոյականի հետ ա կապվել ու դրա հետ ուզում ա լուրջ հարաբերություններ սկսի: Խոսացել եմ հետը, բացատրել եմ, բայց ինչ անում եմ, մեկ ա հնար չկա, պոկ չի գալիս դրանից:

Էն օր էլ դրան բերել էր մեր տուն իբր իմ հետ ծանոթացնելու: Վայ էտ ինչ լպիրշ էր, լկստված, ինձ էլ տեսավ, ասեց՝ մոքլո, էս ինչ հնադար ես՝ հագածդ, մազերդ, ոնց որ 100 տարեկան լինես: Պապանձվեցի, մնացի:

Տղես էլ բերանը ջուր էր առել, նստել, ոչ բան էր ասում, ոչ էլ: Դեբիլի հայացքով նայեց ինձ ու ասեց՝ մամ դե կատակ ա անում, լուրջ մի ընդունի:

Հետո հելան, գնացին: Հասկանում ե՞ք էտ աղջիկն ինձ վիրավորեց, իսկ տղես ոչ մի բան չասեց, թողեց, որ ինձ վիրավորի: Ահավոր վատ եմ զգում ինձ, չգիտեմ արդեն ինչ անեմ, նեղված եմ:

Опубликовано в