Սեպտեմբերին COVID-19-ի դեպքերի աճի մեծ հավանականություն կա՝ կապված շփումների ակտիվացման հետ։ Այդ մասին հայտնում են մասնագետները։
Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում համաճարակային իրավիճակը հարաբերական կայուն է։
Քանի որ չունենք կանխարգելիչ հակահամաճարակային արգելք, սահմանափակումներ՝ այդ ամենի հետևանքով 14 օր հետո՝ մոտավորապես սեպտեմբերի կեսերից, ավելի մեծ թվերի մասին կխոսենք։
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի հայտնած մանրամասներին տեղեկանալու համար կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութը։