Առաջին իսկ օրվանից փեսայիս հոր պահվածքն ինձ ընդհանրապես դուր չի եկել։ Ախր ինչի՞ եմ զարմանում էս միջադեպից, չէ՞ որ նա իմ ներկայությամբ էլ շատերի հանդեպ իրեն ոչ ճիշտ էր պահում, իսկ մենք էլ ասես չէիքն լսում, չէինք տեսնում ու առաջ էինք անցնում։
Էրեխեքին երեք ամիս է, ինչ ամուսնացրել էինք, առաջարկեցին միասին՝ երեք ընտանիքներով գնանք քաղաքից դուրս։ Դե, չմերժեցինք, համ էլ առիթ էր, որ երեխուս տեսնեինք, հետը ժամանակ անցկացնեինք։ Փեսայիս պապան ինչպես միշտ շատ տարօրինակ էր իրեն պահում, մեկ էլ մնաց-մնաց նենց խայտառակ առաջակ արեց ինձ, աչքերս ճակատիս թռան։ Սեղանի շուրջ նստած ենք, մեկ էլ իբր կատակ է անում, պտտվեց ու ինձ սենց բան ասաց․ «Խնամի ջան, կարո՞ղ ա մենք էս երկուսից բաժանվենք, րար հետ ամուսնանանք, ի՞նչ կասես»։
Ամուսինս քիչ էր մնում դրա վերջը տար։ Լավ էր, որ արագ հավաքվեցինք, դուրս եկանք, թե չէ ասում է՝ երեխուս չէի թողնելու էնտեղ, բաժանելու էի, բերեի մեր տուն։
Ի՞նչ ասեմ, դրա խելքից մեր բարեկամությունը տուժեց։