Ամուսնուս ծնողները շատ խիստ են: Առաջին հայացքից թվումա շատ ավանդապաշտ ու օրինակելի ընտանիք են, բայց մենակ ամուսնանալուց հետո հասկացա որ դա ուղղակի պատրանքա: Իրականում տանը ամեն ինչ կիսուրսա ղեկավարում, իսկ կեսայրս ուղղակի լուռ ենթարկվումա: Արդեն 4 տարվա հարս եմ ու կյանքում չէի պատկերացնի որ կիսուրս ձեռը սենց կրակը կընկնեմ: Իր մոտ ընկերուհին
գինեկոլոգա ու առաջարկելա որ աղջկա հղիությունը իմ անունով գրացեն: Աղջիկը պիտի տանից դուրս չգար մի քանի ամիս, բայց բոլորին պիտի ասեին երկրից գնացել, իսկ ես այդ ընթաքում հղի խաղայի, ու երեխայի ծնվելուց հետո էլ երեխային պահեի: Հիմա չգիտեմ ինչ անեմ, ամուսինս ասումա, որ եթե մայրը ասումա պետքէ այդպես էլ անենք, բայց ես ոնց ուրիշի երեխուն ինձնով անեմ, ինչա թե աղջիկան չի կարողացել նորմալ դաստիարակություն տա ու բարոյականություն սովորացնի: