Սա տեղի է ունենում գիշերով, Երևանի կենտրոնում. բացառիկ կադրեր Հայաստանը ցնցած սարսափելի դեպքից (տեսանյութ)

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում ինչպես է 27-ամյա վարորդը Toyota Camry-ով Մաշտոցի պողոտայում դառնում ավտոմեքենաների ջարդի հեղինակ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 26-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հարություն Հովհաննիսյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել էր կայանված Honda մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով վարորդ Հ. Հովհաննիսյանը մարմնական

վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը: Օպերատիվորեն ժամանել էին նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արթուր Մանուկյանն ու Ալբերտ Թումանյանը: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Опубликовано в