Հարսս ակումբներից տղերքի հետ բաց, գիրկները նստած նկարներ ա գցում, էշ տղես էլ լայքում ա․ լրիվ իրանց դրել են եվրոպացու տեղ

Կարող ա ասեք՝ շատ ծանր բնավորություն ունեմ կամ հետամնաց եմ, բայց բարոյականությունը՝ բարոյականություն, առաջադիմությունն էլ՝ առաջադիմություն։ Դրանք պիտի միմյանց չխանգարեն, քանի որ երկուսն էլ կարևորագույն գծեր են, որ պիտի մարդ ունենա։

Հիմա հարսս ու տղես եկել են, ինձ լրիվ ուրիշ բաներ են դաս տալիս։ Մարդու ծիծաղ է գալիս մտածելուց անգամ, որ նման բան հնարավոր է լինի հայկական ընտանիքում։ Ախր իմ տղան այնքան պահպանողական էր, որ զարմանում եմ՝ ոնց է էդ կինն էրեխուս ուղեղը լվացել։

Ուրեմն՝ հարսս բաց նկարներ է հրապարակում տարբեր ակումբներից։ Մի շտապեք զարմանալ, քանի որ ամենազարմանալին այստեղ այն է, որ այդ նկարները տարբեր տղամարդկանց հետ են, բայց ոչ երբեք՝ իմ որդու, քանի որ վերջինս ակումբներ հաճախել չի սիրում։

Որդուս ասացի, որ անհանգստանում եմ այդ առիթով, որ տեսնում եմ կնոջ պահվածքը սոցցանցերում, նա էլ ասաց, որ հետամնաց եմ։ Ասաց, որ ինքը հավանում է այդ նկարները, որ առաջադեմ է, որ ոչ մի տարօրինակ բան չի տեսնում դրանում, որ ողջ եվրոպան էդպես է ապրում։

Լավ, եվրոպացի լինելը հո անբարոյական լինել չի՞ նշանակում։ Չի կարելի բարոյականությունը շփոթել ազատ միտք ունենալու հետ։

Опубликовано в