Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ, 61-ամյա Բորիս Կարապետի Եղիազարյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որոնվում է որպես անհայտ կորած։
Նա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:30–ի սահմաններում, դուրս է եկել Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի 66 հասցեից և այլևս տուն չի վերադարձել:
Արտաքինով նվազ, կիսաճաղատ, խոսելու հետ կապված խնդիրներ ունեցող Բորիս Եղիազարյանի հագին եղել է սև-սպիտակ գծերով վերնաշապիկ, կապտավուն ջինս և եղել է սպիտակ հողաթափերով:
Եղիազարյանի հարազատները խնդրում են քաղաքացիներից տեղեկություն ունենալուն պես զանգահարել 1-02 կամ մոտակա ոստիկանության տարածքային բաժին կամ նրա հարազատների տրամադրած՝ 098- 04-69-53 հեռախոսահամարին: