Ցավալի լուր. դերասանուհի Նելլի Մելիքյանը․․

խոշոր ավտովթար է տեղի ունեցել Աշտարակի խճուղում՝ ժողովրդին հայտնի Վահագնի թաղամասի մոտ։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է մեկ այլ վթարի վայրում վթարն արձանագրող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս առաջ է ընթացել և բախվել մեկ այլ ավտոմեքենայի։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Կայքի տեղեկություններով, Toyota–ի վարորդը սերիալների հայտնի դերասանուհի Նելլի Մելիքյանն է։ Նա հայ հանդիսատեսին հայտնի է մի շարք սերիալներից՝ «Երկուսով», «Ընտանեկան գաղտնիքներ» և այլն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*