Մամայիս խաթր եմ ամուսնացել, կնոջս էլ առաջին ու վերջին անգամ հարսանիքի օրն եմ տեսել․ Էդ ինչ տիպն ա էտի

Ապագա կնոջս մասին շատ էի լսել, բայց չի տեսել։ Մամաս էր նրան ընտրել՝ տուն բերելու համար, ես էլ չէի մերժել մամայիս, քանի որ նրան վստահում եմ, գիտեմ՝ նա գիտի, թե ինձ ինչ է պետք իրականում։

Քանի որ հանդիպել չէր ստացվել, էդ աղջիկն էլ էր համաձայնել ամուսնանալ հետս՝ մամայիս միջոցով։ Ու ես էլ Ռուսաստանից էկա, միանգամից որոշեցինք հարսանիքն անենք։

Ամենազարմանալին էն է, որ նրան առաջին ու վերջին անգամ էդ օրն եմ տեսել։ Հարսանիքի ժամանակ ասեց՝ գիտես, Ռուսաստան գալու համար եմ հետդ ամուսնանում, թե չէ ընդհանրապես կարիքը չկա, եթե ճիշտը խոսանք։ Ես էլ հիմարի նման ասեցի՝ ես էլ մամայիս խաթր եմ ամուսնանում։

Հարցական նայեց վրաս․ զարմացած էր, չէր սպասում, որ տենց բան կլսի ինձանից։ Բայց դե կատակի տվեցի, անցավ։Հարսանիքի վերջում էկավ, ասեց գնամ շորերս բերեմ մեր տնից։ Վայ, էդ ինչ տիպն էր։ Մինչև էսօր էլ երեսը չենք տեսել։ Թե ուր անհետացավ, ոնց կորավ, ոչ մեկ չգիտի։

Опубликовано в