Լավ, միայն արտաքի՞նն է, որ որոշիչ է այս դարում, ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ ու ընդունել այս ճշմարտությունը, որ մարդկանց կողմից է պարտադրում։
Բանն այն է, որ սկեսրայրիս շրջապատը շատ հաճախ է հյուր լինում մեր տանը։ Հա, մոռացա նշել, որ երկու տարի է, ինչ ամուսնացած եմ ու մի տարի է, որ ամուսինս երկրից դուրս է մեկնել՝ աշխատելու նպատակով։ Ճիշտ է, գուցե շատ եմ ինձնով զբաղվում, շպարվում, բայց հավատարիմ եմ նրան։
Էդպես ամեն օր ստիպված եմ լինում տանել սկեսրայրիս շրջապատի ներկայությունը մեր տանը։ Բայց դե բան չեմ խոսում, մտնում եմ սենյակս, մինչև որ ավարտեն այցը, դուրս գամ։ Բայց չէի սպասում, որ սենց բան կլսեմ իմ իսկ հասցեին։
Ուրեմն՝ սկեսրայրիս ընկերը էն օրը արդեն գնում էր։ Ժամերով մեր տանը նստած էր ու տարբեր թեմաներից էր խոսում։ Գնալիս դռան մոտ կանգնեց ու ասեց՝ Աբո, զգույշ էղի, էդ հարսիդ աչքը դուրսն ա։ Ախր սենյակիս դուռը հենց դրսի դռան մոտ է, ամեն բան պարզ լսեցի։
Ինչպե՞ս նման բան իրեն թույլ տվեց սկեսրայրիս ներկայությամբ, նա էլ լռեց ու համաձայնեց։ Ապշած եմ պարզապես։