Վիրավորների թիվը դարձավ 6. նոր հաղորդագրություն Արարատից

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Լանջազարդ (Զովաշեն)-Երևան ավտոճանապարհի՝ Լանջազարդ գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Passat և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության

են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*