Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 46-ամյա Յասաման Բ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2015 թ. ապրիլի 28-ից ԱՄՆ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր թմրանյութեր տարածելու և օգտագործելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: