Իրանը սկսեց։ Մենք պետք է կտրուկ թեքվենք նրանց կողմ ու ցույց տանք, որ պատրաստ ենք․․

Ադրբեջանական կողմի լայնածավալ uшդրшնքի արդյունքում սկսված ինտենսիվ փпխհրшձգпւթյпւնը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։

Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով՝

Փաշինյանն արդեն իսկ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, բայց արված մամլո հայտարարությունից պարզ է դարձել, որ առայժմ ՌԴ-ն ոչ մի սաստող կոչով չի դիմելու Ադրբեջանին․․

Իրանը մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն նշել է այն մասին, որ իր համար Հայաստանի հետ սահմանը կարմիր գիծ է․․

Ու եթե լինի հարձակում Հայաստանի սահմանների վրա, մասնավորապես Սյունիքի, ապա Իրանը նույնիսկ ՀՀ-ի թույլտվությանը չի սպասելու․․

Հետևաբար, Հայաստանը պետք է վերանայի արտաքին քաղաքական իր կուրսը, և հարաբերությունները կտրուկ մերձեցնի Իրանի հետ․․

Մենք պետք է մեր գործողություններով ցույց տանք, որ միաբևեռ չենք, և գոնե ամբողջությամբ կախված չենք Ռուսաստանից․․

Իրանական լրատականներն արդեն իսկ այս հարձակման մեջ մեղադրել են հենց Ադրբեջանին․․

Վաղն արդեն կլինի պաշտոնական հայտարարությունը ու մենք պետք է պատրաստ լինենք մեր հարաբերությունները խորացնելու Իրանի հետ․․

Իրանն արդեն արել է իր քայլը, թե հայտարարություններով ու թե այսօրվա մամուլում, մեր հերթին մենք, պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք ռազմավարական դաշնակից լինելու․․

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*