Ինչպես ավելի վաղ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարությունը, սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին գրում է MediaNews-ը։
Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է մինչև հիմա։
Ի դեպ, ըստ MediaNews-ի հավաստի աղբյուրների՝ ադրբեջանական կողմը դեռևս կեսգիշերին նախաձեռնած լայնածավալ հարձակումով փորձել է Իշխանասարի հատվածով կտրել Սյունիքը և վերցնել Ալիևի համար այդքան բաղձալի միջանցքը։
Նպատակին հասնելու համար գործի են դրվել ադրբեջանական զինուժի հատուկ նշանակության ջոկատները, գրոհները կազմակերպվել են ինտենսիվ հրետակոծությամբ ու ԱԹՍ-ների կիրառմամբ։ Սակայն հայկական զինուժը լրջագույն դիմադրություն է ցուցադրել հակառակորդի «յաշմա» էլիտար ստորաբաժանումներին, արդյունքում՝ մեր տեղեկություններով հակառակորդը մինչ այս պահն արդեն ունի 60-80 զոհ։
Փաստացի իր դիրքերում ամուր կանգնած հայոց բանակին հաջողվել է ձախողել 1 գիշերվա ընթացքում Սյունիքը Հայաստանից կտրելու Ալիևի փորձերը։