ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը կեսգիշերն անց հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը վաղ առավոտից պարբերաբար հրետակոծվում է, այնտեղ 30-ամյա մեկ տղամարդ է վիրավորվել։ Հրետակոծվել է նաև Քարաշենը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար ներկայացնում է իրավիճակը հակամարտության կետերում։