Արամ Սարգսյանն ամեն բան հանեց ջրի երես․ Տեսեք, թե ինչ է կատարվում իրականում․ Ցնցված են բոլորը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ «Որ ԱՄՆ-ի կողմից Մինսկի խմբի նոր համանախագահող նշանակելը և Բրյուսելյան գործընթացը Ադրբեջանի սրտով չէր,

փաստ է, բայց դա նաև ՌԴ-ի և Թուրքիայի սրտով չէր, ու իրենք չէին էլ թաքցնում։ Ադրբեջանը փորձում է իր նշած 5 կետերով միայն լուծել Արցախի խնդիրը։ Ադրբեջանական ագրեսիային հակազդում է ՀՀ զինվորն ու բանակը։ Ադրբեջանի վրա կարող են ազդել նաև ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան, ՌԴ-ն, Թուրքիան։ Ես համոզված եմ, որ

ՌԴ-ն և Թուրքիան տեղյակ են եղել և դեմ չեն նման տարբերակով գործընթացներին։ Ադրբեջանը ներկայացնում է, որ ինքը հակազդում է ՀՀ կողմից սանձազերծված դիվերսիոն գործընթացներին և տեղի ունեցողը սահմանային ընդհարում է՝ զսպման նպատակով։ Համոզված եմ, որ ադրբեջանական մոտեցումը համոզիչ չէ ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի համար ու ակնկալում եմ այդ երկրների միասնական և խիստ դիրքորոշումը ագրեսորին սթափեցնելու նպատակով։ Համոզված եմ,

որ մեր բանակի հակազդեցության, ուժով խնդիրներ լուծելու դեմ համախմբված միջազգային հանրության աջակցության և անկախ կուսակցական պատկանելությունից մեր համախմբվածության պարագայում, մենք կարող ենք ապահովել ինչպես ՀՀ անվտանգությունը և ինքնիշխանությունը, այնպես էլ Արցախի՝ սեփական հողում ապրելու իրավունքը»։

Share

Опубликовано в