Ցավալի լուր սահմանից․ հաղորդվում է այսքան զոհերի մասին․միթե

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

  • Պարոն Հակոբյան, մենք տեղեկություն ունենք, որ այժմ Դուք Ռուսաստանում եք գտնվում:
  • Այո, հիմա Մոսկվայում եմ:
  • Իսկ եթե գաղտնիք չէ, ինչո՞ւ:
  • Չեմ կարող ասել:
  • Արդեն երկրորդ օրն է Հայաստանն Ադրբեջանի հրետակոծությունների թիրախում է, իշխանական շրջանակներն էլ տարատեսակ անկարևոր հարցեր են պառլամենտում քննարկում, սակայն ամենակարևորից` գրեթե չեն խոսում….
  • Օրվա իշխանությունները հանցավոր պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանի հետ: Ուրիշ բան ես չեմ էլ սպասում նրանցից:
  • Ի՞նչ պայմանավորվածություն: Ի՞նչ եք ակնարկում:
  • Չեմ կարող ասել: Ի՞նչ կարևոր է նոր է, թե՞ հին է: Քաջատեղյակ են, թե ինչ է կատարվում, դա լրիվ հերիք է: Հիմա էլ ԱԺ-ում նստած սերմացուների հարց են քննարկում: Երևի հիմա ամենակարևոր հարցը դա է:
  • Իրավիճակից դուրս գալու ելքը տեսնո՞ւմ եք:
  • Իշխանություններին պետք է վռնդել հենց այս պահին: Բոլորով պետք է համախմբվենք և տանք համապատասխան, արժանի պատասխան: Էստեղ էական չէ, թե ամերիկացիների, ֆրանսիացիների, թե պարսիկների ձեռքը կբռնենք, պետք է համախմբվել անհապաղ` առանց լիրիկական զեղումների:
  • Որոշ շրջանակներ նաև մեղադրում են ընդդիմությանը, նշելով, թե դուք չեք համախմբվում իշխանության շուրջ, ձեր կեցվածքը կրավորական է:
  • Ինչքան ուզում են թող մեղադրեն, դա էնքան մեկ է ինձ համար:
  • Բայց նրանց շարքերում նաև ձեզ ձայն տված քաղաքացիներն են:
  • Ինչո՞ւմ են մեղադրում, բայց:
  • Ոչ այնքան վճռական լինելու մեջ:
  • Հա, եղավ, ես իրենց շնորհավորում եմ այդ կապակցությամբ:
  • Նիկոլ Փաշինյանը հայտնել է 49 զոհի մասին: Դուք Սյունիքից տեղեկություն ունե՞ք:
  • 200-ը վաղուց անցել է: 200-ից ավելի զոհ ունենք:
  • Լարված իրավիճակը կարո՞ղ է լայնամասշտաբ պատերազմի վերածվել:
  • Էս փուլում ոչ, բայց քանի որ ադրբեջանցիները հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը պատրաստ են տալ ամեն ինչ, ես ոչինչ էլ չեմ բացառում:
  • Ամեն ինչ ասելով ի՞նչ նկատի ունեք:
  • Նրանց նպատակը Սյունիքը կտրելն է և դրանով Երևանից Սյունիք կապը խզելը: Թշնամու ախորժակը շատ մեծ է, դեռ շատ բաներ են ուզելու: Ոտնձգություններ կարող են կատարել նաև Երևանի ուղղությամբ: Որտեղ կարողանան` գրավելու են:
  • Դե եթե Հայաստանի վարչապետն, ինչպես Դուք նշեցիք, պայմանավորվածություն ունի նրանց հետ, էլ ինչո՞ւ չպետք է կարողանան….
  • Իմ ասածը հենց դա է:
Опубликовано в