Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վարորդը՝ 64-ամյա Զորիկ Բաբայանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: