Հին Հայաստանը դարձավ անցյալ ԱԺ այսօրվա միջադեպը, երբ մի ելույթն առիթ դարձավ իշխանություն- ընդդիմություն ցածրորակ բանավեճի, էժան շոուի, քաշքշոցի, փոխադարձ գռեհիկ վիրավորանքների, մեր քաղաքական համակարգի իրական էպիկրիզն է, ավելի շուտ՝ դատավճիռը:

ԱԺ այսօրվա միջադեպը, երբ մի ելույթն առիթ դարձավ իշխանություն- ընդդիմություն ցածրորակ բանավեճի, էժան շոուի, քաշքշոցի, փոխադարձ գռեհիկ վիրավորանքների, մեր քաղաքական համակարգի իրական էպիկրիզն է, ավելի շուտ՝ դատավճիռը:

Պատերազմ է, դաժան պատերազմ, սահմանին կանգնած զինվորը ազգային իրական կոնսոլիդացիայի, պատասխանատու և կոնսենսուսային որոշումների անհրաժեշտություն ունի: Համահայկական կոնսոլիդացիայի ժամն է, բայց իշխանությունն ու ընդդիմությունը փողոցային մակարդակի գզվռտոցի մեջ են:

Ու այս ամենը ժողովուրդը հիշելու է՝ անուն առ անուն. թե ապաշնորհ իշխանավորին, թե անպատասխանատու ընդդիմադիրին, որոնք կոլեկտիվ մսխում են ժողովրդի տված մանդատը:

Ի դեպ, գործընթացն արդեն սկսված է:

Երեկ Երևանի կենտրոն ինքնաբուխ դուրս եկած հազարավոր մարդիկ ոչ միայն իշխանությանն էին մերժում, այլ նաև սուլում էին ընդդիմության գործիչներին:

Երեկ Հին Հայաստանը՝ իր անորակ քաղաքական համակարգով, դարձավ անցյալ, իսկ իրական, նոր, ավելի ժամանակակից *Հայաստանի* ձևակերպումը *բոլորիս առաքելությունն է:*

Հ.Գ. Սա իմ անձնական կարծիքն է…

Опубликовано в