Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով`
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Իրանի առաջնորդ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը`
Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները դրական զարգացում ունեն, այդ թվումբարձր տեխնոլոգիական ոլորտներում
Պուտինը նշել է, որ բազմաթիվ միջազգային հարցերում Մոսկվայի ու Թեհրանի դիրքորոշումները նման են`
«Զարգանում են միջտարածաշրջանային կապերը: Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում, ընդ որումբազմաթիվ կետերով մեր դիրքորոշումները մոտ են կամ, ինչպես դիվանագետներն են ասում, համընկնում են»,- հայտարարել է Պուտինը
Կողմերն արձանագրել են, որ ավարտվում են մեծ պայմանագրի նախապատրաստման աշխատանքները, որը երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության նոր մակարդակ կտեղափոխի`
ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ Ռուսաստանն անում է հնարավորը, որպեսզի Իրանը դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ`
Իրանի նախագահն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին`
Նա նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն ապակայունացնող և անընդունելի գործողություն է`
Եվ հավելել, որ Իրանի համբերությունը անսահման չէ