Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել։ ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր
Անդրանիկ Քոչարյանը`հավելելով, որ 10 քկմ-ի սահմաններում դա նրան հաջողվել է։ «Դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում անցել են մեր տնօրինման տակ։
Խոսքը 6 դիրքի մասին է։ Ամբողջական թիվը չեմ հրապարակում, քանի որ շատ հնարավոր է, որ այդ թիվը նորից փոփոխության ենթարկվի», — ասաց պատգամավորը։