Սարսափելի կադրեր. ինչպես են դուրս բերում 19 ամյա Սամվելի դին. հղի կանանց արգելվում է դիտել (տեսանյութ)

Արմավիրի մարզային քննչական վարչությունունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 19 տարեկան երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ երիտասարդի՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի լճերում խեղդվելու մասին ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 08-ին՝ ժամը 19:35-ին, ՀՀ ԱԻՆ Արմավիրի ՀՓՋ-ից: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ջրահեղձ եղած տղան հանդիսանում է Արմավիր

քաղաքի՝ 2003թ. ծնված բնակիչ: Ջրասուզակների կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը’ ժամը 23:30-ի սահմաններում, ջրահեղձ եղած երիտասարդի դին հայտնաբերվել և դուրս է բերվել լճից: Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ երիտասարդն Արմավիր քաղաքում բնակվող իր ընկերների հետ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է Եղեգնուտ գյուղում գտնվող «Բադալի գյոլեր» կոչվող լճակում լողալու, որի ժամանակ էլ ջրահեղձ է եղել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատեսներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*