Շատ կարևոր հայտարարություն և կոնկրետ զգուշացում Իրանից․․
Իրանի և Հայաստանի միջև սահմանը պետք է մնա անփոփոխ՝
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում`
«Մենք հայ-իրանական սահմանը դիտարկում ենք որպես հաղորդակցության պատմական ճանապարհ, որն անհրաժեշտ է պահպանել առանց որեւէ փոփոխության»՝— Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը մեջբերում է իրանցի նախարարին`
Անհանգստություն հայտնելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բախումների նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝
Ամիր-Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է աջակցել խնդրի խաղաղ եւ քաղաքական ճանապարհով կարգավորմանը`
Իրանը միշտ կարեւորել է երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարեւորությունը, ընդգծել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը՝
Հավելելով, որ տարածաշրջանը չի կարող համակերպվել նոր պшտ երшզմի հետ, և հակամարտության երկու կողմերին զսպվածություն դրսեւորելու կոչ է արել