ՀՀ ՊՆ-ն 2 րոպե առաջ հայտնեց․ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին․ Այս պահին․․․

Սեպտեմբերի 16-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Կան զո հեր ու վիրավորներ 2 կողմում էլ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ ճշտված տվյալներով հայկական կողմն ունի 105 զ ոհ

(սեպտեմբերի 15-ի դրությամբ), վիրավորների թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունը դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։

ՄԱԿ-ում Ֆրանսիայի պահանջով արտահերթ նիստ է գումարվել, Հայաստանի խնդրանքով ու դիմումով կայացել է նաև Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հասցեական և խստիվ կերպով դատապարտել են միջազգային մի շարք կառույցներ:

Опубликовано в