ՀՀ քաղաքացիների համար ՌԴ իշխանությունը ԱՐԵՑ ԴԱ. Հրաշք. Արդեն բոլորդ անխտիր կարող եք․․․

Ռուսաստանի իշխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կհեշտացնի ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը: Այդ տեղեկությունը հաղորդում է «Парламентская газета» թերթը։

Ռուսաստանում մտադիր են մեղմել միգրացիոն оրենսդրությունը՝ հնարավորություն տալով պարզեցված ընթացակարգով ժամանակավոր կացության թույլտվություն և կացության իրավունք ստանալ:

Ըստ նախատեսված օրենքի՝ ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման հայտերի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի վեց ամսից մինչև չորս ամիս, իսկ կացության իրավունքը պետք է դառնա անժամկետ:

Քվոտայից դուրս ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու իրավունք առաջարկում են տալ Ռուսաստանի տարածքում ծնված քաղաքացիներին, ովքեր վերաբնակեցվել են երկրում վերաբնակեցման գործընթացի կարգավորման և փախստականների իրավունքների պաշտպանության մասին միջազգային պայմանագրի շրջանակում, որը կնքվել է Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ:

Նախատեսվում է կացության իրավունք շնորհել ՌԽՖՍՀ-ում ծնված և նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցած անձանց, ՌԴ տարածքում ծնված երեխաներին, որոնց оտարերկրացի ծնողներն ունեն կացության իրավունք, ինչպես նաև այն оտարերկրացիներին, որոնք Ռուսաստանի Դաշնությունում որպես որակավորված մասնագետներ աշխատում են կես տարուց ոչ պակաս:

Опубликовано в