Սարսափելի ողբերգություն Երեւանում. քիչ առաջ հայտնաբերել են Լիլիթի դին. նա ընդամենը 31 տարեկան էր

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 17:10 –ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի Ղևոնդ Ալիշանի անվան դպրոցի բակում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանն ու ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանը: Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝

հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վարազդատ Գևորգյանը, Լաերտ Հայրապետյանը, Կոլյա Հարությունյանը: Ոստիկաններն ու քննիչները Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի բակում հայյտնաբերել են Երևանի բնակիչ, 31-ամյա Լիլիթ Զ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ դպրոցը հիմնովին վերակառուցվում էր և աշխատանքներն արդեն ավարտվել էին ու կատարվում էին մաքրման աշխատանքներ և այսօր Լիլիթ Զ.-ն 2-րդ հարկի մաքրման աշխատանքներ է անելիս եղել, երբ վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: l

Опубликовано в