Пւժեղ երկրшշшրժ Հшյшuտшնпւմ․ Հայտնի է՝ էպիկենտրпնը․ 7 բшլ

Սեպտեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:57-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը 17:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․29⁰ և արևելյան երկայնության 45․14⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության` Թասուջ քաղաքից 24 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ։

երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Սիսիան և Մեղրի քաղաքներում 4-5 բալ, Արարատի մարզի Արարատ քաղաքում 2-3 բալ, Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում 2 բալ ուժգնությամբ։

Опубликовано в