Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Մեծ Պարնի-Թռչկան սարամիջյան ճանապարհի 4-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ՝ 73-ամյա Անդրանիկ Օ-ն ի վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 70 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 62-ամյա Գագիկ Շահբազյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 34-ամյա Ավագ Ա-ն, 56-ամյա Արագած Դ-ն տեղափոխվել են «Սպիտակ» ԲԿ, իսկ վարորդ Անդրանիկ Օ-ն՝ «Վանաձոր» ԲԿ։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ
Արման Սուքիասյանը և դասակի հրամանատար Արա Պետրոսյանը։ Վիրավորներին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները։ Օպերատիվ են գործել նաև Սպիտակի հիվանդանոցի բժշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Մահացածին փրկարարները պատգարակով մոտեցրել են դիատարին։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ս. Մալաքյանի գլխավորոթյամբ։ Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի և հակապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Եղազարյանիգ գլխավորությամբ։ Վթարի փաստով Ա. Եղիազարյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով պետք է դուրս բերվի և ավտոքարշակի միջոցով տեղափոխվի ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։