ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում կամզակերպության առաքելության աշխատանքի շրջանակում այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան՝ Ադրբեջանի հետ սահմանին, հաղորդում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանության ներկայացուցիչների հետ: Նա նաեւ դիտարկել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ: