Զգուշացեք նաև դուք․․Հայաստանում կայծակնային արագությամբ համաճարակ է տարածվում

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը․ «ՀԱՄԱՃԱՐԱԿ` ԸՍՏ ՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ Բնակչության զգալի մասը հիվանդ է։ Բոլորի մոտ գրեթե նույն ախտանիշներն են. բարձր ջերմություն, կոկորդի ցավ, մարսողական խանգարումներ և այլն։ Հիվանդանում են բոլորը, առանց տարիքային սահմանափակման։

Վարակն էլ տարածվում է կայծակնային արագությամբ։ Մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարությունը կարծես անգամ տեղյակ էլ չի, թե ինչ իրավիճակ է հանրապետությունում։ Կորոնայի ժամանակ հայ-հայ էր ռազմական դրություն էին մտցնում երկրում։ Չնայած` ինչո՞ւ հայ-հայ, պարետային ժամ էր գործում ամենուր։ Իսկ հիմա, երբ էս նոր ու անհասակնալի վարակը տարածվում է շռնդալից տեմպերով ու աննկարագրելի ծավալներով` ԱՆ-ում նախընտրում եմ չնկատել ոչինչ։ Չկա որևէ նախազգուշացում, որևէ ուղեցույց, որևէ հորդոր անգամ։ Ստացվում է` կորոնավիրուսի ժամանակ համաշխարհային թրե՞նդ էր, որ երկիրը փակեցին պինդ-պինդ, իսկ հիմա կարծես բա՞ն էլ չի պատահել։ Մանկահասակ երեխաների ջերմությունը 39-ի է հասնում, բոլորը, մեծ, թե փոքր, ծանր են տանում։ Ծանր չեն տանում մենակ պատասխանատուները։ Սեպտեմբերի 1-ին մնաց 2 օր։

Դպրոցներ, համալսարաններ, մանկապարտեզներ, բոլորը բացվելու են ու էս անտեր վարակը տարածվելու է տասնապատիկ արագ։ Բայց սա հո՞ կորոնավիրուսը չի, ի՞նչ կարիք կա մտահոգվել։ Հերթական մի ապացույց, որ համավարակ լինի, թե համաճարակ` ամենը կազմակերպվում է ըստ անհրաժեշտության, որովհետև կա կոնսենսուս, մեջը ԲԱՆ կա։ Իսկ հիմա հանրային առողջությունը, փաստորեն, էդքան էլ էական չի. կհիվանդանաք` կանցնի, դիմացեք, ոչինչ։ Հ. Գ. Մարդ եղեք, գոնե կանխարգելման ուղեցույցներ հրապարակեք, հանրային իրազեկում անցկացրեք, մարդկանց զգուշացրեք, թե՞ ԱՀԿ-ն «ցուցումներ» դեռ չի տվել։ Իսկ գուցե արդեն նախապատրաստվում ենք հերթակա՞ն բլեֆին, որի անունն արդեն «կապկի ծաղիկ» է»։

Опубликовано в