Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ
գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Հայկական կողմում կորուստներ չկան: Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։