Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել Լարսում գտնվող մեր հայրենակիցներից։ Մասնավորապես՝ Հյուսիսային Օսեթիայի անցակետի տարածքից մեզ են զանգել մի խումբ հայեր և նշում են, որ արդեն մի օր է չեն կարողանում հատել սահմանը և վերադառնալ Հայաստան։
«Հայկական համարանիշներով մոտ 400 մեքենա է կանգնած սահմանին։ Կանգնեցրել են ու ոչինչ չեն ասում։ Մեզ մոտ եղած սնունդն էլ արդեն վերջացել է, տարածքում մի քանի փոքր խանութներ կան, որտեղ եղած ուտելիքները սպառվեցին արդեն»,- նշեց մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը։