Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև․
Ռուսաստանում հայտարարված «մասնակի» զորակոչն իրականում զանգվածային զորակոչ է, զանգահարում եւ զինկոմիսարիատներ են բերման ենթարկում անխտիր բոլորին։ ՌԴ քաղաքներում բողոքի ալիք է բարձրացել, ցույցեր են տեղի ունենում, հրկիզում են զինկոմիսարիատներ, կան հարյուրավոր ձերբակալվածներ։ Երեւում է Կրեմլին անհանգստացրել են բողոքի ելույթները․ Պուտինի խոսնակ Պեսկովն օրինակ վրդովմունք է հայտնել մոբիլիզացիայի կապակցությամբ ռուսաստանցիների դժգոհություններից, իսկ Կրեմլի պրոպագանդոնները քննադատություններ են հնչեցրել զինկոմիսարիատների հասցեին։ Պուտինն ինչ որ փոփոխություններ է մտցրել իր հրամանագրում, մասնավորապես ուսանողների տարկետման հարցում։
Մոբիլիզացիայի համատեքստում լայնորեն քննարկվում է ՌԴ-ում բնակվող էթնիկ փոքրամասնությունների խնդիրը։ Կրեմլի հրահանգով զանգվածաբար զորակոչվում են սեպարատիստական հավանական նկրտումներ ունեցող ՌԴ ռեգիոնների երիտասարդները։ Միեւնույն ժամանակ, հաստատվում են տեղեկությունները հատկապես ՌԴ հարավային շրջաններում, Մոսկվայում ու Պետերբուրգում հայերի զանգվածային զորակոչի մասին տեղեկությունները։