Ըստ աղբյուրների այս պահին ադրբեջանական զինվաած ուժերը հրետակոծում են Ջերմուկ քաղաքը և շրջակայքը։ Ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական ս
ահմանին ծայրահեղ լարվածությունը շարունակվում է և այս պահին մարտական գործողությունները շարունակվում են։ Ադրբեջանի ՊՆ տվյալներով՝ փոխհրաձգության
հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի՝ սեպտեմբերի
28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են
բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: