Երեք գիշեր կլինի չեմ քնել․ սպասում եմ որդիս զանգի, առավոտյան վերջապես ստացա բաղձալի զանգը․ էս զանգից հետո գիտեք՝ ինչ ա մնում ինձ անելու

Արագ սկսեցինք պատրաստվել հարսանիքին, զանգեցինք հրավիրեցինք հյուրերին: Մի խոսքով շատ արագ կազմակերպվեցինք, որ հնարավորինս շուտ անենք հարսանիքը: Աղջկա ծնողների հետ մշտական կապի մեջ էինք: Լավ մարդիկ ենք, ուղղակի ցուցամոլ բաներ շատ ունեն: Հարսանիքից առաջ հարսիս մայրը զանգեց, թե բա Անահիտ ջան, ուզում եմ, որ հարսանիքի հաջորդ օր անպայման կարմիր խնձոր բերեք:

Ես էլ անակնկալի եկա, բայց ինձ չկորցրեցի, ոչ տարա, ոչ բերեցի ասեցի՝ Նինել ջան, իմ համար էդ խնձորի սինին ուղարկելը դժվար չի, բայց ո՞ւմ ես ուզում ապուշի տեղ դնես: Քո աղջիկը 3 ամսական հղի ա արդեն, 6 ամսից երեխեն կծնվի, ո՞վ ա տեսել հղի կնոջը կարմիր խնձոր ուղարկեն, էդ ի՞նչ ցուցամոլ բաներ են: Հարևաններիդ բերանն ես ուզում փակե՞ս, չես կարա, ոչ մեկ հիմար չի, քեզ ծաղրի առարկա մի սարքի, վրեդ խնդալ մի տուր: Հիմա երեխա են, սենց ա ստացվել, ավելի լավ ա մեզ մարդավարի պահենք, քան թե կապիկություն անենք:

Опубликовано в