ՊՆ-ն նոր հայտարարություն տարածեց․․․Ինչ իրավիճակ է այս պահին սահմանին․․

Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ՝ սեպտեմբերի 28–ին հայտնել էր, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի

հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել էր:Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ:

Опубликовано в