Իսկական կատստրոֆա Գեղարքունիքում․ կրակում են իրար վրա լարված է․․

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության կարևորագույն վարչություններից մեկի պետ Մուշեղյանը, և ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի և նույն վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝

բաժնի պետի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Կալաշնիկով» ավտոմատից կրակված 25-ից ավելի պարկուճ: Այս պահին քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետների հետ: Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել: Մարզի ոստիկանապետի կարգարդությամբ Սևանի ոստիկանները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով հիվանդանոցներում վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ: Դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*