Մի քանի տարի է աշխատանքի եմ անցել շոփինգով զբաղվում ընկերությունում: Պահեստում եմ աշխատում, որպես համակարչային ծրագրի մասնագետ: Ամբողջ օրս կարելիա ասել գրասենյակումա անցնում ու կոլեկտիվը դարձելա երկրորդ ընտանիք:
Մեր հետ մի տարիքով տղամարդ է աշխատում ու քանի որ տարիքով մեծն ինքն է, բոլորս իրեն ենք լսում շատ հարցերում ու մեծի կարծիք եք հարցնում: Բայց վերջին շրջանում զգաել էի որ ինձ հատուկ ուշադրությանա արժանացնում, շատ սիրալիրա ու նույնիսկ առաջարկումա երեկոյան տուն ճանապարհի՝ դրսի վտանգներից պաշտպանելու համար:
Զգում էի որ սկսելա սիրահետել ու իր պահվածքը օֆիսում բոլորը զգացել էի ու ընկերուհիներս արդեն սկսել էի կատակել այդ թեմաներով: Ես սկբում իրան ընկերական էի վերաբերվում, բայց զգացի որ իր վերաբերմունքից սկսում եմ սիրահարվել, չնայած տարիքային տարեբերությանը:
Բայց մի քանի օր առաջ նենց դեպք եղավ, գլուխս կորցրի ուղղակի ու անգամ ուզում էի աշխատանքից դուրս գայի:
Նախկին աշխատակիցներից մեկը, ով մի քանի տարի առաջ էր աշխատել ու երկրից գնալու պատճառով դուրս էր եկել աշխատանքից, հյուր եկել: Երբ միասին սրճում էինք ու հարցուփորձ անում խոսքի եմջ կոլեգայիցս կնոջից հարցրեց ու պարզվեց որ նա ընտանիք ունի՝ կին, երեխաներ, իսկ մենք օֆիսում ոչինչ չգիտեիք: Հիմա ինձ նենց վատ եմ զգում, ճիշտա մեր մեջ առանձնապես լուրջ բան չի եղել, բայց որ հիշում եմ ոնց էր ճանապարհում տուն, միասին սրճելու էինք գնում գետինն եմ մտնում ուղղակի: