Aravot.am-ը գրում է. Երեկ վաղ առավոտյան՝ ժամը 06․30-ին, 46-ամյա Հովհաննես Դ․-ն Ախուրյանի խճուղում իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել շենքերից մեկի պատին։ Նրա կինը՝ 42-ամյա Լիլիթ Մ․-ն տեղում մահացել էր, իսկ Հովհաննես Դ․-ին ծանր վիճակում տեղափոխել էին «Գյումրի» բժշկական կենտրոն։ Ախուրյանի համայնքապետարանից մեզ փոխանցեցին, որ Լիլիթ Մաթևոսյանը Ախուրյան խոշորացված համայնքի համայնքապետարանի Ոսկեհասկ բնակավայրի համակարգչային օպերատորն էր։ Զույգն առավոտ շուտ շտապել է հիվանդանոց, քանի որ ամուսինը վատառողջ է եղել։ Մանրամասներն՝ այստեղ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 28-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 46-ամյա Հովհաննես Դ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ախուրյանի խճուղու թիվ 6 շենքի մոտ դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել շենքի պատին։ Վթարի հետևանքով ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 42-ամյա Լիլիթ Մ-ն
տեղում մահացել էր, իսկ վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծանր։ Դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ախուրյանի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի պարեկային գումարտակի պարեկները՝ հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Աախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: