ՀԻՄԱ Պուտինի հրամանը հայերի համար! Ազերիները շպրտվեցին Շուշիից

Ես վերջերս ՀԱՊԿ–ի մի շարք գործընկերների հետ շփումների արդյունքում արձանագրեցի, որ ՀԱՊԿ–ում նույնպես արձանագրել է, որ Հայաստանում հանրային որոշակի տրամադրություններ են արագ մեծ քայլերով աճ ունեցել։ Այս մասին հանրայիյ հեռուստաընկերությունում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նույնիսկ մի խոսակցության ժամանակ ասվեց, որ ՀԱՊԿ–ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ–ը կկորցնի Հայաստանը, բայց ես արձագանքեցի, որ հակառակ մտավախությունը կա, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ–ին և ՀԱՊԿ–ը դուրս կգա Հայաստանից; Իրականում սա ամենևին բառախաղ չէ, լուրջ բովանդակություն է, եկեք չմոռանանք, որ ես հիմա ՀԱՊԿ–ի նախագահողն եմ»,–

ասաց նա և նշեց, որ ակնկալում ենք իրավիճակի հստակ քաղաքական գնահատական։ «Երբ մենք նախկինում ՀԱՊկ–ի գործհնեկերների հետ ունեցել ենք քննարկումներ ՀՀ անվտանգության վերաբերյալ, մենք ստացել են հստակ հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ–ի համար կարմիր գիծ է և երբ նախորդ տարի տեղի ունեցավ Սոթք Խոզնավարի դեպքերը, մենք դիմեցինք ՀԱՊԿ–ին և տարօրինակ պատասխան ստացանք, որ սահմանը դեմարկացված և դելիմիտազացված չէ և այստեղ հարց է առաջանում, բա կարմիր գիծը որտեղով է անցնում։ Ասել, որ Հայաստանի և Ադրբջքանի միջև սահման չկա, նշանակում է ասել Հավաքական անվտքանգության կազմակերպություն չկա, քանի որ ՀԱՊԿ–ը ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով»,–ասաց նա։

Опубликовано в