Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև․
Լեհ քաղաքական գործիչ և փաստաբան Տոմաշ Լեխ Բուչեկը անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության աղմկահարույց տեսանյութին` այն որակելով որպես Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների ապացույց։ «Ստացել եմ ապացույցներ Ադրբեջանի
կողմից պատերազմական հանցագործությունների մասին։ Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գնդակահարում հայ ռազմագերիներին։ Այս տեսանյութը նկարահանվել է սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանները խախտելու ժամանակ»,- գրել է Բուչեկը։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
Արամ Թորոսյանն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան մեկնաբանել է ադրբեջանական «Տելեգրամ»-ի ալիքներում տարածված տեսանյութը, որում ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիների: Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը
Тwitter-ում անդրադարձել է սոցցանցերում տարածված հայ գերներին գնդակահարելու տեսանյութին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է սոցցանցերում տարածվող Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։ Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար,
գրել է Փաշինյանը։ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը գրել է, որ տեսանյութի իսկությունը պարզել են. այն նոր է, դեպքը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում։
Տեսանյութը՝