Մաֆիան տեղ չունի Հայաստանի քաղաքական օրակարգում

Դե արի ու տես, որ օրերից մի օր հայտնի մաֆիոզական հեղինակային կնքահայր ֆիլմի հերոսին հավասար մաֆիոզ անձնավորություն, որը հանրաճանաչ է համաշխարհային մաֆիոզական շրջանակներում, մեծ անուն հանած մաֆիայի ներկայացուցիչը հայտնվում է Հայաստանի քաղաքական առօրյայում `իր վիդեո ուղերձ-եթերներով և լացակումած խոսելով, ցանկանում է հայ ժողովրդին համոզել, որ ինքը նոր «սպայդերմեն» է, որ ինքն է նոր փրկիչը ազգի, այն էլ՝ խաչակրած ու փորձում է համոզել, որ ինքը մաքուր և արդար անձնավորություն է: Ինքը ցանկանում է ստեղծել մի մեծ խաչակիրների բանակ, որ պետք է փրկի Հայաստանի հանրապետությունը: Ավելի ծիծաղելի է դառնում վերջին բառերը, որ տվյալ անձնավորությունը նույնիսկ իր ելույթներում չի ցանկանում ասել, թե ո՞ւմից է ցանկանում փրկել Հայաստանի հանրապետությունը, ինչո՞վ է ցանկանում փրկել Հայաստանի

հանրապետությունը, եթե իսկ վերջին 44-օրյա պատերազմում զենք չի վերցրել ու չի մեկնել պատերազմ, որ մարտի դաշտում ցուցաբերի իր սերն ու նվիրվածությունը հայրենիքին: Շատերն հիմա կասեն, թե բա փող է տվել , թե բա օգնել է նյութական ու ֆինանսական միջոցներով: Այո, կարող է ճիշտ է կարող է՝ ոչ: Բայց դե կավելացնեմ, որ նյութական և  ֆինանսական օգնությամբ չեն կառուցում հայրենիք, այլ կառուցում են հայրենիքի ծանր կացության մեջ լինելու պահին՝ լինելով հայրենիքի կողքին հոգեպես: Կարելի է ասել ,որ Հայաստանի հանրության համար արդեն իսկ սովորություն է դարձել Հայաստանում իրենց փրկիչ հռչակած «սպայդրմենների» հայտնվելն ու նույն ժողովրդի կողմից մերժումից հետո անհետանալն թվյալ փրկիչների ու նայեվ կարող եմ ավելացնել որ Հայաստանին պետք է խելացի կիրթ ղեկավարներ, այլ ոչ թե՝ համաշխարհային մաֆիայի ներկայացուցիչներ: Հետամուտ ենք լինելու տվյալ անձի գործունեության արգելափակմանը Հայաստանի հանրապետությունում:

Նյութի հեղինակ Blogger.am

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*