Անժամանակ կյանքից հեռացել է շտապբուժօգնության ծառայության բժիշկ Գայանե Սանոսյանը
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացել է «Մասիսի բժշկական կենտրոն»-ի շտապբուժօգնության ծառայության բժիշկ-սրտաբան
Գայանե Սանոսյանը Սիրելի Գայանեն կարճ ժամանակահատվածում իր մասնագիտական գիտելիքներով և մարդկային որակով կարողացավ արժանանալ թե բնակչության, թե բուժանձնակազմի
սիրուն և հարգանքին:Բժշկուհին իր աշխատանքային գործունեության ընթացքում կարողացավ փրկել բազմաթիվ կյանքեր և ցուցաբերել բնակչության շրջանում որակյալ բուժօգնություն:Մասիսի բժշկական կենտրոնի
ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում բժշկուհի Գայանեի հարազատներին, բարեկամներին և ընկերներին:․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․