Քիչ առաջ ArmLur.am-ին դիմեցին մի խումբ օտարերկրացիներ և հայտնեցին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գիշերային չվերթերի ժամանումից հետո անձնագրային բաժանմունքում Հայաստան ժամանած օտարերկրացիներին մուտքի վիզա տրամադրելու համար աշխատակիցները տեղում չեն եղել: Մարդիկ ստիպված են եղել ժամերով սպասել, որպեսզի աշխատողները գան և ստուգեն:
Օտարերկրացիների ճշտող հարցին, թե ինչու տեղում չեն աշխատակիցները, պատասխանել են՝ այսօր ոչ աշխատանքային օր է, աշխատակիցները շուտով կմոտենան:
Պարզաբանման համար ArmLur.am-ը դիմեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայան՝ պարզելու համար, թե ինչու են անհարմարություներ առաջացել, մեզ խոստացան պարզաբանել, բայց այդպես էլ մեզ հետ կապ չեն հաստատել: